26 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում կա «երրորդ քաղաքական ուժի» պահանջարկ․ Известия

Հայաստանում կա «երրորդ քաղաքական ուժի» պահանջարկ․ Известия

Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվում է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընդդիմությունը ցանկանում է իմպիչմենտ հայտարարել վարչապետին՝ մեղադրելով նրան Եկեղեցու վրա հարձակման համար։ Նիկոլ Փաշինյանը հերքում է նման պնդումները։ Սակայն վերջերս ձերբակալվել է Գարեգին Բ-ի եղբորորդին՝ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը։ Ավելին, հոկտեմբերի 16-ի գիշերը երկարաձգվել է Եկեղեցու հետ կապեր ունեցող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Մասնագետները նշում են, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ կառավարությունը ներկայում չունեն բնակչության շրջանում անհրաժեշտ աջակցությունը. գրում է Известия-ն։

Ինչպես նշվում է, ընդդիմության վարկանիշը Հայաստանում ցածր է։ «Սա խոսում է հանրապետության քաղաքական կյանքում համակարգային խնդրի մասին»,- Известия-ի հետ զրույցում նշել է փորձագետ Դմիտրի Սիդորովը։

Հաշվի առնելով Փաշինյանի ցածր վարկանիշը և ընդդիմության հանրային ցածր աջակցությունը՝ փորձագետները համարում են, որ Հայաստանում ներկայում կա «երրորդ քաղաքական ուժի» պահանջարկ։ Վերջերս հանրապետությունում ի հայտ է եկել Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը։

Ըստ Սիդորովի՝ Կառավարության և Եկեղեցու միջև սրվող հակամարտության և աճող սոցիալական դժգոհության ֆոնին՝ Կարապետյանը կարող է դառնալ լուրջ քաղաքական խաղացող, չնայած դեռ վաղ է դրա մասին խոսել։ Ներկայում գործարարի շարժումը պետք է դիտարկել որպես հայ հասարակության կողմից նոր, ավելի ազգային կողմնորոշմամբ ուժի պահանջարկի հիշեցում։

Ռազմագերիներ