
Հոգևորականների ու նրանց ազգականների հեռախոսներն առգրավել են
Հարցաքննության համար բերման ենթարկված 14 հոգևորականների, 4 աշխատակիցների և նրանց հարազատների հեռախոսներն առգրավել են. ABC Media-ի հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Նրանց հետ չենք կարողանում կապ հաստատել»,-ասել է քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի հոգևորականներն ու աշխատակիցները բերման էին ենթարկվել: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մուղնու Սուրբ Գևորգի հոգևոր Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել են, առաջնորդարանի հաշվապահի համար որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:


