
Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի։
Սրբուհի Գևորգյանի պաշտպան Կարեն Գաբրիելյանը ABC Media-ին հայտնել է, որ կկիրառվի այլընտրանքային խափանման միջոց։
Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունել։
Երեկ հաղորդվել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:


