12 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին․ հայտարարություն է տարածվել

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին․ հայտարարություն է տարածվել

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին․ ասվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելուն։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026