21 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե այս օրերին ժողովուրդը չասի իր խոսքը, ապա ՀՀ-ն շատ շուտով կվերածվի տոտալ բռնապետության․ «Մեր ձևով» շարժում

Եթե այս օրերին ժողովուրդը չասի իր խոսքը, ապա ՀՀ-ն շատ շուտով կվերածվի տոտալ բռնապետության․ «Մեր ձևով» շարժում

«Մեր ձևով» ժողովրդական շարժումն իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրականացվում․ այս մասին հայտարարություն է տարածել շարժումը։

«Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ