
Վարդան Ղուկասյանի գործով դատական որոշումը կհրապարակվի այսօր
Վարդան Ղուկասյանի կալանքի մասին դատական լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին, որոշումը կհրապարակվի այսօր՝ 09:45-ին։ Այս մասին հայտարարել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում ներկայացվել է ձայնագրության թղթային տարբերակը, սակայն կրիչներով տարբերակներ չեն ներկայացվել։
«Վարդան Ղուկասյանին գաղտնալսել են քաղաքապետ դառնալուց հետո՝ իր բնակարանում, ավտոմեքենայում, աշխատասենյակում, բայց այսօր գաղտնալսման այդ դատական ակտը չի ներկայացվել դատարան»,- հայտարարել է Փոստանջյանը։
Փոստանջյանի խոսքով՝ այն ճարտարապետը, ում մեղադրանք է առաջադրվել, քաղաքապետարանի երկարամյա աշխատակից է, ով աշխատել է նաև Սարիկ Մինասյանի օրոք։


