06 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն հայտնել է Գյումրիում ձերբակալվածների թիվը

ՔԿ-ն հայտնել է Գյումրիում ձերբակալվածների թիվը

Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է․ ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում, համայնքապետարանի շենքի տարածքից ձերբակալվել են նրան աջակցություն հայտնած մի շարք քաղաքացիներ։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:

Ռազմագերիներ