
Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով
Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով. այս մասին հատնի դարձավ Հակակոռուպցիոն դատարանի հրապարակած որոշմամբ։
Հիշեցնենք, որ երեկ ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս է ոկոլ համայնքապետարանի շենքից և մոտեցել իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ է սկսվել համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
Մինչև դատարան տեղափոխելը Վարդան Ղուկասյաը Հակակոռուպցիոն կոմիտեում էր։ և թեկուզ կոմիտեն արդեն միջնորդություն էր ներկայացրել նրա կալանավորման համար, Ղուկասյանը հայտարարել էր` իրեն ներկայացված մեղադրանքները չի ընդունում:


