
Դիվանագիտական հարաբերություններ չկան, վրաց-ռուսական սահմանի վերաբերյալ բանակցությունները վարում է ՀՀ-ն
Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով՝ նավիգացիոն կնիքների ներդրումից հետո Հայաստանը բանակցություններ է վարում ռուս-վրացական և վրաց-հայկական սահմաններն անցնելու պարզեցման ուղղությամբ․ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։
«Մենք այժմ բանակցային գործընթացում ենք… Ավելի ճշգրիտ կլինի ասել, որ մեր հայ գործընկերները բանակցային գործընթացում են վրացիների հետ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը, ցավոք, ներկայումս դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանի հետ, ուստի՝ այս հարցերը դժվար է լուծել Ռուսաստանի տեսանկյունից»,- նշել է Դավիդովը։


