
Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. Ալիև
Ադրբեջանը վերացրել է իր տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
«Պետք է նաև ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև՝ գործնականում», – հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։


