25 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ․ հայտնում են Փաստաբանների պալատից։

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները:

Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ:

Միաժամանակ, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են վերջինիս պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը»,-ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ