
Դուրովը պատրաստ է գնել Լուվրից գողացված զարդերը և դրանք տալ մեկ այլ թանգարանի
Telgram-ի հիմնադիր Պավել Դուրովը Լուվրի կողոպուտը կապել է Ֆրանսիայի անկման հետ․ այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Լուվրի կողոպուտն ինձ ընդհանրապես չզարմացրեց։ Սա երբեմնի մեծ երկրի անկման ևս մի տխուր նշան է, որտեղ կառավարությունը կատարելագործել է մարդկանց շեղելու արվեստը՝ իրական սպառնալիքներին դիմակայելու փոխարեն», – գրել է նա։
Մեկնաբանությունների բաժնում հետևորդներից մեկը ենթադրել է, որ Դուրովը կապ ունի կողոպուտի հետ, ինչին Դուրովը պատասխանել է․«Ես ուրախ կլինեմ գնել գողացված զարդերը և վերադարձնել Լուվր։ Իհարկե, ես նկատի ունեմ Աբու Դաբիի Լուվրը, այդտեղ Լուվրից ոչ ոք չի գողանում»։


