25 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի երեկվա քայլի առիթով․ Փաշինյանի ելույթը Թբիլիսիում՝ կետերով

Ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի երեկվա քայլի առիթով․ Փաշինյանի ելույթը Թբիլիսիում՝ կետերով

Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով․ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ելույթի կարևոր հատվածները՝ կետերով․

  • Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին։
  • Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության, ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։
  • Հարավային Կովկասը դառնալու է ամենագրավիչ տարանցիկ ուղին՝ «Հյուսիս – Հարավ» և «Արևելք – Արևմուտք» ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք՝ չեն հերիքելու մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։
  • Առաջիկայում ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Այս ամենը քննարկման մեջ է TRIPP-ի շրջանակում։ Համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Ռազմագերիներ