06 Նոյ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել․ հայտարարություն

«Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել․ հայտարարություն

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով․ այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։

Ներկայում Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո քննչական մարմինն, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,-գրել է նա։

Ռազմագերիներ