10 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ բացառում, որ միջազգային ֆորմատների շրջանակում կլինեն փոխայցեր, թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ․ Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում, որ միջազգային ֆորմատների շրջանակում կլինեն փոխայցեր, թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ․ Ալեն Սիմոնյան

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունը․ այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցորենի ներկրումն Ադրբեջանի տարածքով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ապացույցներից է։ Վստահ եմ, որ առաջիկայում նման երկկողմ քայլերի պակաս չի զգացվի»,- ասել է նա՝ հավելելով, որ կարևոր հարցեր ունեն, սպասում են դրանց շուտափույթ լուծմանը։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ, այլ նաև ադրբեջանական կողմի մեջ։

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ «շատ դրական, ջերմ» հանդիպում են ունեցել։

«Չեմ բացառում, որ միջազգային ֆորմատների շրջանակում կլինեն փոխայցեր։ Թող իրենց [Ադրբեջանի] նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ։ Բայց կան հարցեր, որ պետք է մինչ այդ քննարկենք։ Ոչ միայն անվտանգության հարցեր, այլև Բաքվում պահվող անձանց հարցը»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է կիրառում «պահվող անձ» տերմինը, և ոչ գերի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Պահվող անձինք ենք ասում, քանի որ ավելի լայն շրջանակ է վերցնում, քան գերի բառը»։

«Այս հանդիպումներն ամենաճիշտ ճանապարհն են, երկար ժամանակ մենք ենք եղել նրանց համար դուշման՝ թշնամի, մեզ համար նրանք են երկար տարիներ եղել դուշման՝ թշնամի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը, ապա Ալեն Սիմոնյանը նշեց․ «Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, քաղաքական մանդատն իրեն չի փրկելու։ Եթե դու գողցող ես, գողական ես, ավտարիտետ ես համարում քեզ, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու քո թեկնածությունը կարաս դնես, և ինչ-որ մախինացիաների միջոցով մնաս քաղաքապետարանի շենքում պատսպարված։ Չի՛ փրկելու, մեռանք ասելով»։

Ռազմագերիներ