08 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքապետարանի աշխատակիցներին տարել-պահել են՝ կաթվածահար անելով մեր աշխատանքը, լավ, չի՛ կարելի այդպես․ Գյումրու քաղաքապետի տեղակալ

Քաղաքապետարանի աշխատակիցներին տարել-պահել են՝ կաթվածահար անելով մեր աշխատանքը, լավ, չի՛ կարելի այդպես․ Գյումրու քաղաքապետի տեղակալ

Զարմանալի բաներ են տեղի ունենում․ Գյումրու քաղաքապետի խորհրդական, բաժնի պետեր փողոցից վերցնում ու տանում են՝ կաթվածահար անելով քաղաքապետարանի աշխատանքը․ խոսելով Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը։

«Կոմունալ բաժինն ամբողջ քաղաքի տեր ու տիրականն է, չի՛ կարելի այդ բաժնից 13-14 մարդ, վարորդ տանել, պահել։  Ժողովուրդ, այդպես չի՛ կարելի, չի՛ կարելի այդպիսի բաներ անել։ Ինչի՞ չեք թողնում աշխատի քաղաքապետարանը։ Կոմունալ բաժինը չի կարողանում աշխատանքը կազմակերպել»,- ասաց նա։

«Ժողովուրդ, որ վաղը քաղաքը մաքուր չլինի, չմեղադրեք քաղաքապետարանին, մենք չենք կարողանում աշխատել։ Պահանջում եմ հետ վերադարձնել մարդկանց, ոչ մի մեղադրանք չկա, էդ մարդը վարորդ մարդ է, ի՞նչ պիտի արած լինի, կամ մաքրող կինը ի՞նչ պիտի արած լինի»,-ասաց փոխքաղաքապետն ու հավելեց, որ ոստիկանական բաժանմունքներ են տարվել նաև ավագանու երկու անդամ, նաև քաղաքապետի խորհրդականը։ Նրանց ոչ թե Գյումրիում են պահում, այլ տանում են Հոկտեմբերյան, Ապարան, Աբովյան և այլ քաղաքներ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ