
Ռուբեն Մխիթարյանը երկու ամսով կալանավորվեց
Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը․ այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժումը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալել էին Գյումրու հրապարակից օրեր առաջ, երբ գործողություններ էին ընթանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար։


