
Հովհաննավանքում Փաշինյանի հովանավորած արարքները հանցագործություն են
Կիրակի Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարաքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով․ ֆեյսբուքյան իր էջում ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«ՔՊ-ն գործում է հստակ կեղծիքների հստակ սխեմայով, որոնք պարզաբանում եմ տեսանյութում: Նրանք ուղղակի քանդում են պետությունը, պառակտում մեր ժողովրդին իրար հետ, ավերում են Հայոց Եկեղեցին ու արժեքները»,-ասել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա ԱԺ նիստում, խոսելով Հովհաննավանքի մասին, նշել էր, որ Հովհաննավանքն ու այլ հուշարձաններ Կառավարության հաշվեկշռում են, հիմքերը կան, որ դրանք վերադարձնենք հանրությանը։ Նա տեղեկացրել էր, որ կիրակի գնալու է Հովհաննավանք, մասնակցելու Սուրբ պատարագի և Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի ձեռքից հաղորդություն ստանալու։


