21 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Շողակաթի» 14 տարվա գեղարվեստական ղեկավարը՝ հեռուստաընկերությունը փակելու մասին 

«Շողակաթի» 14 տարվա գեղարվեստական ղեկավարը՝ հեռուստաընկերությունը փակելու մասին 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է փակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը:

ABC Media-ն զրուցել է Հանրային հեռարձակող խորհրդի անդամ Արա Շիրինյանի հետ՝ լսելու նրա կարծիքը ԱԺ նախագծի մասին։ Արա Շիրինյանը 2004-2018 թվականներին եղել է «Շողակաթ» ՀԸ-ի գեղարվեստական ղեկավարը։ Չնայած շատերը նրան համարում են հեռուստաընկերության ակունքներում կանգնած առանցքային մասնագետներից մեկը` նա այսօր հետ զրույցում պնդեց` այդ ձևակերպումը չափազանցված է։

«Ես Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ եմ, խորհուրդն այս մասին հայտարարություն է տարածել, կիսում եմ հայտարարության միտքը, այլ կարծիք չունեմ որպես անհատ»,-ABC Мedia-ի հետ զրույցում ասել է Շիրինյանը` խոսելով ԱԺ ընդունած նախագծի մասին։

Նա հորդորել է իրեն չհամարել հեռուստաընկերության հիմնադիրներից։

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդն, անդրադառնալով նախագծին, հայտարարել էր, որ դրա ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու, քանի որ նույն օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր հանրային հեռարձակող առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել առավելագույնը երկու ծրագիր։

Բացի այդ, Խորհուրդը նշել է, որ մշակութային և կրթական ուղղվածության բովանդակության սփռումը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա հատկացնել լրացուցիչ բյուջետային միջոցներ, քանի որ այն պետական ֆինանսավորումը, որն այժմ նախատեսված է հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության միջոցով նման բովանդակության սփռումն ապահովելու համար, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորած՝ այլևս բավարար չի լինելու ցանկալի արդյունք ստանալու համար։ Հանրային հեռարձակողի խորհուրդը, ամփոփելով դիտարկումները, նշել է, որ կարևորում է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։

Ռազմագերիներ