26 Հոկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին․ այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը։

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա:

Ռազմագերիներ