25 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հույս ունենք, որ նման գործընթացները չեն հանգեցնի դատական իշխանության բաժանմանը ժողովրդից. Զախարովան՝ Գումրու քաղաքպետի ձերբակալության մասին

Հույս ունենք, որ նման գործընթացները չեն հանգեցնի դատական իշխանության բաժանմանը ժողովրդից. Զախարովան՝ Գումրու քաղաքպետի ձերբակալության մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է Գյումրիում իրավիճակին, որտեղ գտնվում է ռուսական 102–րդ  ռազմաբազան, հյուպատոսությունը, «Ռուսսոտրուդնեչեստվոյի» մասնաճյուղը:

«Մենք խնամքով ենք վերաբերում ռուս-հայկական հարաբերություններին, միշտ պաշտպանում ենք նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ազգերի ավանդական կապերի օգտին: Ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալությանը, դա երկրի ներքին գործն է: Միևնույն ժամանակ՝ նշում ենք, որ մի քանի համայնքների ղեկավարների դեմ հարուցվել են գործեր, ոմանց ձերբակալել են: Հույս ունենք, որ նման գործընթացները չեն հանգեցնի դատական իշխանության բաժանմանը ժողովրդից և դրա հանդեպ վստահության անկման, ինչի մասին խոսել է հենց երկրի վարչապետը՝ որպես համակարգային խնդրի», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ դա այժմ ավելի ակտուալ է, քանի որ Հայստանն անցնում է նոր ընտրական շրջանի. 2026թ-ի հունիսին նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ:

Ռազմագերիներ