
Բեռնատարների վարորդների խնդիրը ՀՀ-ում միակ խնդիրը չէ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով բեռնատարների հայ վարորդների ցույցերին, նշել է, որ ՀՀ-ում ցույցեր են նաև այլ՝ ավելի բազմազան հարցերի շուրջ:
«Ինձ թվում է՝ դա միակ խնդիրը չէ այնտեղ: Ինչ վերաբերում է բեռնատարների վարորդներին, ապա այդ հարցը դիտարկվում է ոլորտային կառույցների կողմից», – նշել է Զախարովան:
Նա հավելել է՝ բոլորը ցանկանում են, որ այդ հարցը շուտափույթ լուծում ստանա, թեպետ կոնկրետ ամսաթիվ նշել չի կարող:


