25 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Թուրքիայում

Էրդողանն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Թուրքիայում

Թուրքիան իր տարածքն է առաջարկում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի անցկացման համար։ Այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ գրում է lenta.ru-ն։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը չեղարկվել է։ Նա նշել է, որ Անկարան ցանկացած երկխոսություն օգտակար է համարում Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան արժանացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի վստահությանը, ինչը նրան առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, և Անկարան մտադիր է օգտագործել այս իրավիճակը մարդկության բարօրության համար։

 

Ռազմագերիներ