
ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի հայ, հույն և կաթոլիկ հոգևորականներին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր երախտագիտությունն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին Սուրբ Հարության տաճարի մասին հոգ տանելու համար։
«Ինչպիսի՜ օրհնություն էր այցելել Քրիստոսի մահվան և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ քահանաներին, որոնք հոգ են տանում այս սուրբ վայրի մասին», – X-ի գրառման մեջ ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ նախօրեին Վենսն իր տիկնոջ հետ այցելել էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին։


