
Պառակտման փորձերին հավաքական «ո՛չ» պիտի ասենք. Արամ Ա
Մեր շուրջն ու նույնիսկ մեր կյանքում մեր ազգը, Հայրենիքը, եկեղեցին, կազմակերպությունները, համայնքները և Սփյուռք-Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում, որոնց նշանները հստակորեն տեսնում են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում․ հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ իր հայտարարությունը վերնագրելով. «Զգույշ, ժողովուրդ հայոց»։
«Արթուն և զգոն լինենք: Կառչե՛նք մեր արժեքներին, սրբություններին, ավանդույթներին և մեր արմատներին՝ մերժելով, այնպիսի արժեհամակարգեր, մտածելակերպեր և գործելակերպեր, որոնք մեր էությունը կազմող և ինքնությունը երաշխավորող բարոյական, հոգևոր և ազգային արժեքներին խորթ են։ Մեր եկեղեցին մե՛կ է: Մեր Հայրենիքը մե՛կ է, Մեր ազգը մե՛կ է։ Պառակտման, երևելի թե աներևույթ փորձերին մենք հավաքական ՈՉ պիտի ասենք։
Սա է մեր պատմության, մեր հերոսների ու մեր սրբերի պատգամը, այսօր ու միշտ»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:


