29 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքու-Թբիլիսի-Կարս գծի թողունակության հնարավորությունները մեծացնելու համար Թուրքիան սկսել է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը․ թուրք նախարար

Բաքու-Թբիլիսի-Կարս գծի թողունակության հնարավորությունները մեծացնելու համար Թուրքիան սկսել է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը․ թուրք նախարար

Թուրքիան բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացնում տրանսպորտային ոլորտում․ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Թուրքիան Միջին միջանցքի ամենակարևոր գործընկերներից է, տարանցիկ ուղու վրա գտնվող երկրներից մեկը», – նշել է նախարարը։

Նրա խոսքով՝  Բաքու-Թբիլիսի-Կարս գծի թողունակության հնարավորությունները մեծացնելու համար Թուրքիան սկսել է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը՝ որպես այլընտրանքային երթուղի։

Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները սկսվել են թուրքական կողմից, մինչդեռ մյուս հատվածների վրա աշխատանքները շարունակվում են կամ շուտով կսկսվեն։

Նա նշել է, որ միայն արևելյան և արևմտյան գծերի ամրապնդումը բավարար չէ, և միաժամանակ ընդգծել է հյուսիս-հարավ առանցքի վրա այլընտրանքային և հզոր գծեր ստեղծելու անհրաժեշտությունը։

Ռազմագերիներ