27 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անձնական կյանքին ցանկացած միջամտություն ոչ միայն անընդունելի է, այլև՝ քրեորեն պատժելի․ Սրբուհի Գալյան

Անձնական կյանքին ցանկացած միջամտություն ոչ միայն անընդունելի է, այլև՝ քրեորեն պատժելի․ Սրբուհի Գալյան

Իրականում Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում։ Վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակից դուրս է պատարագի գնալը․  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը չի վերազանցել իր պաշտոնեական լիազորությունները, երբ Մայր աթոռը հայտարարում է, որ տվյալ քահանան կարգալույծ է, իշխանությունը հակառակն է պնդում, ավելին՝ գնում է կարգալույծի մատուցած պատարագին։

«Պատարագին գնալն ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը։ Ձեզ խնդրում եմ, այն, ինչ տեղի է ունենում կոնկրետ անհատների հետ, որոնք հանդիսանում են Եկեղեցու սպասավորներ, երբեք չկապել Եկեղեցու հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Ինչ վերաբերում է երեկ Հովհաննավանքից քաղաքացու բերանը փակելով դուրս հանելու դեպքին, նա ասաց․ «Ես կադրեր չեմ տեսել, բայց եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե, դա քննադատելի երևույթ է, ոչ միայն քննադատելի, այլ նաև օրենքով պատժելի։ Այդ մասին թող մտածեն իրավապահ մրամինները և տան համապատասխան արձագանք»։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող՝ անձնական բնույթի տեսանյութերի մասով Սրբուհի Գալյանն ասաց, որ չգիտի՝ ով կամ ինչու է տեսագրել։ Միայն ասաց, որ եթե տեսանյութը կեղծ չէ, ապա հանցագործության մասին հաղորդում պետք է ներկայացնել։

«Երևույթն ուղղակի անընդունելի է։ Անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես, եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է, և ոչ միայն անընդունելի է, այլև՝ քրեորեն պատժելի»,- ասաց նա։

Ռազմագերիներ