28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 22 մարդ վիրավորվել է

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 22 մարդ վիրավորվել է

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, խուճապի մեջ պատշգամբներից ցատկելուց հետո, 22 մարդ վիրավորվել է։ Նրանցից չորսը դուրս են գրվել հիվանդանոցներից։

Նահանգապետ Ուստաօղլուի խոսքով՝ զոհեր կամ փլատակների տակ մնացած մարդիկ չկան։

Փլուզվել է երեք չօգտագործվող շենք և մեկ շենք, որը խանութ է եղել։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 102 հետցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 4.3 մագնիտուդով։

Նահանգում դպրոցները մեկ օրով փակվել են։

Ռազմագերիներ