28 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում․ կկրկնի՞ արդյոք նա Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը

Հռոմի պապը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում․ կկրկնի՞ արդյոք նա Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ուղևորության ծրագիրը: Պատմության մեջ առաջին ամերիկացի պապը խոսելու է միջկրոնական և էկումենիկ հարաբերությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային լարվածության մասին․ գրել է The Washington Post-ը։

Ինչպես նշվել է, այս տարի Թուրքիա մեկնելու հիմնական դրդապատճառը Նիկիայի ժողովի՝ քրիստոնեության առաջին էկումենիկ ժողովի 1700-ամյակի նշումն է։ Հռոմի պապն այնտեղ կմեկնի նոյեմբերի 28-ին՝ Սուրբ Նեոֆիտոսի հին տաճարի հնագիտական պեղումների մոտ կարճ աղոթք կատարելու համար։

Թուրքիայում մեկ այլ նշանակալի պահ կլինի Լևոն XIV-ի՝ նոյեմբերի 30-ի աղոթքը Ստամբուլի հայկական առաքելական տաճարում։ Նախորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնտեղ չի եղել իր 2014 թվականի այցելության ժամանակ, բայց մեկ տարի անց նա զայրացրել է Թուրքիային, երբ օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածը որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Ինչպես գրել է The Washington Post-ը,  Լևոն XIV-ը Պապի պաշտոնում իր առաջին վեց ամիսների ընթացքում հակված է եղել խուսափելու բանավեճերից, ուստի՝ նշանակալից կլինի, եթե նա կրկնի Ֆրանցիսկոսի կողմից կոտորածի բնութագրումը։

 

Ռազմագերիներ