28 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են. հայտնում է ՆԳՆ-ն։

Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

Ռազմագերիներ