
Վանքից հանել են բերանս փակ ու բիրտ ուժ կիրառելով․ պահանջ ունեմ ընդդիմությունից․ Հայկ Դորունց
Բերանս փակեցին ու տարան․ տհաճ ու ոչ նորմալ վիճակ էր․ ABC Media-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Հայկ Դորունցը։
«Ես որոշել էի խոսել անարդարության մասին։ Հովհաննավանքում կատարվածը ամոթ է։ Հարցնում եք՝ ինչպե՞ս եմ զգացել ինձ․ շատ վատ ու տհաճ պահ էր։ Քաղաքացիները այլ գործողություններ էլ կարող էին անել, որովհետև լարված էին»,- ասել է Դորունցը։
Այնպիսի վիճակ էր, որ հնարավորություն չկար նորից մոտենալու վանքին։ Դորունցը ստեղծված վիճակում ակնկալիքներ ունի ընդդիմությունից։ Հարցնում է՝ ինչու՞ հստակ քայլեր չեն նախաձեռնում։
«Մեր ընդդիմությունը քաղաքացիներին պետք է համախմբի ոչ թե ինչ-որ անձի, կուսակցության շուրջ, այլ գաղափարի, որը չկա, չենք տեսնում»-,- ասել է Դորունցը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած «պատարագի» ժամանակ ակտիվիստ Հայկ Դորունցը, տալով նախկին քահանայի անուն ազգանունը, նշել է, որ չի կարող պատարագ մատուցել։ Նրան վանքից դուրս են հանել՝ բերանը փակ ու բիրտ ուժ կիրառելով։


