
Ռուսաստանը պատրաստ է ապագա անվտանգության երաշխիքներում ամրագրել ՆԱՏՕ-ի դեմ չհարձակվելու սկզբունքը․ Լավրով
Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա, և Մոսկվան պատրաստ է դա ներառել ապագա անվտանգության երաշխիքներում․ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի հարձակվել և չի մտադրվում հարձակվել ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի ներկայիս որևէ երկրի վրա։
«Մենք պատրաստ ենք այս դիրքորոշումը ներառել Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում, սակայն ԵՄ առաջնորդները խուսափում են այդ ապագա երաշխիքներն իսկապես կոլեկտիվ հիմունքներով քննարկելուց», – հայտարարել է Լավրովը։
Նա չի բացառել Եվրոպայում անվտանգության հարաբերությունների նոր մոդելի քննարկումը համաեվրասիական ճարտարապետության շրջանակներում։


