
3-ամյա երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է հարուցվել
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել է։


