28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի համար նշանակվել է ադրբեջանցի փաստաբան

Ռուբեն Վարդանյանի համար նշանակվել է ադրբեջանցի փաստաբան

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի համար նշանակվել է նոր փաստաբան․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Զ. Աղաևը նշել է, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր փաստաբանից հրաժարվելու վերաբերյալ՝ դատավարության ընթացքից դժգոհ լինելու պատճառով։ Նա նաև նշել է, որ ինքը պայմանագիր չունի այլ փաստաբանի հետ, և պետությունը կարող է նոր պաշտպան նշանակել։

Դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է, և պետական միջոցներով փաստաբան նշանակելու դիմում է ներկայացվել Ադրբեջանի փաստաբանների միություն։ Համապատասխանաբար, փաստաբանը նշանակվել է պետական միջոցներով։ Դատավորը նշել է, որ Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովը դարձել է Վարդանյանի նոր փաստաբանը։

Վարդանյանն առարկություններ չի հայտնել։ Դատավարության մյուս մասնակիցները նույնպես նշել են, որ իրենք չեն առարկել փաստաբան նշանակելուն։

Ռազմագերիներ