28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դասախոսի ազատման պատճառը ոչ պատշաճ վարքագիծն է. ԵՊՀ-ի պարզաբանումը

Դասախոսի ազատման պատճառը ոչ պատշաճ վարքագիծն է. ԵՊՀ-ի պարզաբանումը

ԵՊՀ մամուլի խոսնակը պարզաբանել է, թե ինչու է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը հեռացվել աշխատանքից։ «Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,-ABC Media-ի հետ զրույցում նշել է Քնար Միսակյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը ռեկտորի հրամանով հեռացվել է աշխատանքից. որոշման մասին իմացել է անսպասելի՝ էլ. հասցեին ստացած նամակից:

Ըստ նախկին դասախոսի՝ պատճառը թերևս «Սկոտչ և Վիսկի» ֆիլմից բերված օրինակն է. դասախոսը փորձել է բացատրել վիրավորանքի և զրպարտանքի տարբերությունը իր վարած գործի օրինակի հիման վրա: Ուսանողներից մեկը՝ կին պատգամավորներից մեկի դուստրը, առանց թույլտվության նկարել է գրատախտակին գրված օրինակը և ցույց տվել իր մայրիկին, մայրիկն էլ՝ ռեկտորին:

Ռազմագերիներ