10 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
23 հայ գերի՝ Բաքվի բանտում, 60 քաղբանտարկյալ՝ ՀՀ բանտերում. ինչո՞ւ է լուռ միջազգային հանրությունը

23 հայ գերի՝ Բաքվի բանտում, 60 քաղբանտարկյալ՝ ՀՀ բանտերում. ինչո՞ւ է լուռ միջազգային հանրությունը

Պաշտոնական տվյալներով՝Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում, իսկ Հայաստանում՝ 60-ից ավելի քաղբանտարկյալ։ Հենց այս ուղերձով մի շարք քաղաքական գործիչներ և ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում՝ դիմելով եվրոպական գործընկերներին, որպեսզի ուշադրություն դարձնեն և քայլեր ձեռնարկեն այս ամենի շուրջ։

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ միջազգային կառույցների լռությունն անընդունելի է և պահանջում են, որ եվրոպական գործընկերները հստակ գնահատական տան Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող իրավական և քաղաքական գործընթացներին։

«Մենք պետք է հասկանանք, թե որն է պատճառը, որ լռում են եվրոպական կառույցները։ Համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաների հետ, թե՞ ոչ։ Մենք այստեղ ենք, որ հասնենք այն գործընթացին, որ դա լինի քաղաքական գնահատական, ոչ թե մեկ կամ երկու պատգամավորի կողմից այլ միջազգային կառույցների կողմից»,-ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյանը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգում է Փաշինյանի ռեպրեսիան․ ով չի ընդունում Նիկոլ փաշինյանի գիծը կամ համարում է նրան ոչ հայանպաստ, հայտնվում է բանտում։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնկալում է եվրոպացի գործընկերներից,որոնց կանոնադրային նպատակաները մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է և դրանց վիճակի վերաբերյալ հսկողություն իրականացնելը, առաջին հերթին չկեղծել ակնկալիքները։

«Հիմա ակնհայտ է՝ մեր ժողովրդի նկատմամբ եվրոպական կառույցների անուշադրությունը հստակ ուղորդված է: Այսօր Հայաստանում ազատ խոսքի համար մարդ է սպանվել։ Դատարանում Արմեն Գրիգորյանի մահվան համար չեն խոսել միջազգային կառույցները, չեն արձագանքել, ոչ մի գնահատական չի եղել»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Ակցիայի ընթացքում դերասանուհի  Անաիս Սարդարյանն էլ արտահայտեց  իր անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, այստեղ եմ, որ մենք մի հոգով ավելի լինենք։ Եվրոպացիները տեսնեն, ու չգան միայն Հայաստան՝ Գառնին տեսնելու և ծաղիկներ խոնարհելու համար։ Այլ տեսնեն, որ մեր երկրում 60-ից ավելի քաղբանտարկյալ կա»,- նշեց նա։

Ռազմագերիներ