06 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բյուրեղավանի համայնքապետը իր լիազորությունների կասեցման մասին մամուլից է տեղեկացել

Բյուրեղավանի համայնքապետը իր լիազորությունների կասեցման մասին մամուլից է տեղեկացել

Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալյանն իր պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից. նշված է նրա ուղերձում:

«Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։ Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինը անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը։ Հարգելի բյուրեղավանցիներ, շուրջ երկու տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում, ենթադրաբար, հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։ Դատարանը կորոշի, մեղավոր եմ, թե` ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն` ով ով է` իր ապրածով և արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը և քաղաքի անդորրը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու»,-գրել է համայնքապետը։

Նա խոստացել է հետագայում անուններ տալ, իսկ մինչ այդ խոստացել է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իր և համայնքի ընտրողների շահերը։

Ռազմագերիներ