
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց․ կառավարությունը հաստատեց որոշումը
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Փոփոխությամբ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության տևողությունը 24 ամսվա փոխարեն դարձնել 18 ամիս։
«Փաստաթղթի համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից: Այն չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»,- կառավարության նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։


