31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք և Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել ընդհանուր շահեր. Փաշինյանի ելույթը՝ կետերով

Մենք և Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել ընդհանուր շահեր. Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը  Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը։ Փաշինյանի ելույթի  որոշ առանցքային կետեր ներկայացնում ենք  ստորև․

  • Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերությունների, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ:
  • Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները երկկողմ կարգով կիրականացնեն «Թրամփի ուղի»  ծրագիրը՝ հանուն խաղաղության և բարեկեցության։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը թույլ կտա ստեղծել բաց հաղորդակցման ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի և  Սև ծովի միջև։
  • Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։
  • Որոշ ժամանակ հետո մենք և Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել որոշ ընդհանուր շահեր։
  • Ես կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրիքիայի հետ և Թուրքիայի հետ սահմանի բացումը ընդամնեը ժամանակի հարց է։ Հիմա որևէ խոչընդոտ չկա։ Կարծում եմ դա տեղի կունենա, և մենք կլինենք նորմալ հարևաններ։
Ռազմագերիներ