31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
էմբարգոյի վերացումն արտացոլում է Մեծ Բրիտանիայի կառավարության վստահությունն Ադրբեջանի նկատմամբ․ Բոբ Բլեքման

էմբարգոյի վերացումն արտացոլում է Մեծ Բրիտանիայի կառավարության վստահությունն Ադրբեջանի նկատմամբ․ Բոբ Բլեքման

Զենքի էմբարգոյի վերացումը նոր գլուխ է բացում Մեծ Բրիտանիա-Ադրբեջան հարաբերություններում։ Սա արտացոլում է Մեծ Բրիտանիայի կառավարության վստահությունն Ադրբեջանի նկատմամբ՝ որպես տարածաշրջանում կայուն և պատասխանատու գործընկերոջ․հայտարարել է Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բոբ Բլեքմանն ադրբեջանական լրատվական գործակալության հետ զրույցում։

Նրա խոսքով՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը, բնականաբար, կզարգանա զգուշորեն և պատասխանատու կերպով՝ շեշտը դնելով ուսուցման, կիբեռանվտանգության, սահմանների կառավարման և ահաբեկչության դեմ պայքարի վրա։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը՝ սահմանակից Իրանին, Ռուսաստանին, Հայաստանին և Վրաստանին։

«Մենք նաև քննարկում ենք խորհրդարանական պատվիրակություն Ադրբեջան ուղարկելու հնարավորությունը, որպեսզի անմիջականորեն քննարկենք խաղաղության համաձայնագրի (Հայաստանի հետ) նախաստորագրումից ի վեր ձեռք բերված առաջընթացը և բացահայտենք հետագա համագործակցության նոր ոլորտներ», – նշել է Բոբ Բլեքմանը։

Ռազմագերիներ