
Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
Իրանը նոր դեսպաններ է նշանակել Հայաստանում և Վրաստանում։
Նոր նշանակումների մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ալի Մոջանին նշանակվել է Վրաստանում Իրանի դեսպան, իսկ Խալիլ Շիրղոլամին՝ Հայաստանում դեսպան։


