
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 391-ով, ռազմամթերքինը՝ 249-ով
2025 թվականի 9 ամիսների հաշվարկով գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում արձանագրվել է լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ: Այս մասին պետբյուջեի նախնական քննարկման նիստի ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այն հանցագործությունները, որոնք 2023-ին և 2024-ին համարվել են լատենտային, այս տարի ունեն բացահայտման դեպքեր։ Օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճը կազմել է 391, իսկ զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը՝ 249»,-ասաց նախարարը։


