05 Նոյ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ունենք բավականաչափ միջուկային զենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար․ Թրամփ

Մենք ունենք բավականաչափ միջուկային զենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհում ամենաշատ միջուկային զենքը՝ բավականաչափ, որպեսզի աշխարհը պայթեցնի 150 անգամ։ Նա այս մասին ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Դե, մենք ունենք ավելի շատ միջուկային զենք, քան որևէ այլ երկիր։ Ռուսաստանը երկրորդն է։ Չինաստանը՝ հեռավոր երրորդը, բայց հինգ տարի անց նրանք կհավասարվեն… Մենք ունենք բավականաչափ միջուկային զենք, որպեսզի աշխարհը պայթեցնենք 150 անգամ։ Ռուսաստանը շատ միջուկային զենք ունի, Չինաստանն էլ կունենա շատ զենք», – նշել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ միջուկային զենքի ապամիջուկայնացման շուրջ խոսելու կարևորությունը։

Թրամփը նաև արդարացրել է միջուկային փորձարկումները վերսկսելու իր որոշումը։

«Դե, որովհետև դուք պետք է տեսնեք, թե ինչպես են դրանք (միջուկային զենքի բաղադրիչները – խմբ.) աշխատում։ Ես խոսում եմ փորձարկումների մասին, քանի որ Ռուսաստանը հայտարարել է, որ փորձարկումներ է անցկացնելու։ Եթե նկատել եք, Հյուսիսային Կորեան անընդհատ փորձարկումներ է անում։ Մյուս երկրները փորձարկումներ են անում։ Մենք միակ երկիրն ենք, որը չի փորձարկում, և ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը չի փորձարկում», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ռազմագերիներ