05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3-ամյա Տիգրանին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը. ՆԳ նախարար

3-ամյա Տիգրանին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը. ՆԳ նախարար

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը․ այս մասին այսօր ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ նախնական տվյալների՝ երկու եղբայրները դուրս են եկել տնից, հանդիպել են հորը, և վերջինս խեղդելու միջոցով սպանել է երեխային։

«Երեխայի հայրը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակում։ Այս պահին այլ տվյալներ չենք կարող հանրայնացնել»,- հավելել է նախարարը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի մարմինը: 

Ռազմագերիներ