01 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ»․ Ալիև

«Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ»․ Ալիև

«Խոսելով Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մասին` անհնար է չանդրադառնալ Ադրբեջանի պատմությանը։ Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադարձենք մեր գիտական ճշմարտություններով»․ հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության ձգտող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իբր գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց «ավելին պետք է լինի՝ գիտական հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, պատմական քարտեզներ»։

«20-րդ դարասկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք», – հայտարարել է Ալիևը։

Ռազմագերիներ