05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին․ Դավիթ Ղազինյան

Նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին․ Դավիթ Ղազինյան

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է,  որ իշխանությունները որոշել են տարեվերջին իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ չշեշտելով Սամվել Կարապետյանի անունը։

Նրա կարծիքով՝իշխանության նման մոտեցման միակ դրդապատճառն առաջիկա  ընտրություններն են․ «Որ ասեն՝ մենք ենք իջեցրել, եկեք մեզ ընտրեք, մեր կառավարիչն էլ է լավ աշխատել»։

Ղազինյանը վստահեցնում է, որ դա չի հաջողվի։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթը ՀԷՑ-ի դեմ ևս մեկ ամսով երկարացրեցին, որովհետև լիցենզիայից զրկելու հիմքեր չեն գտել։ Ակնհայտ է՝ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին, բայց մի բան հաշվի չեն առել՝ չեն հաջողելու»,-ասել է Ղազինյանը։

Նա նշել է, որ ՀԷՑ-ում երբևէ չի եղել որևէ գործողություն, որը ենթադրեր լիցենզայից զրկում։ «Իրենք անում են ինչ ուզում են, խոսում են ինչ ուզում են, բայց ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, անգամ վախենում են մոտենալ»,-ասել է նա։

Դավիթ Ղազինյանի խոսքով՝ ինքը պատրաստ է միայնակ բանավիճել ՀԷՑ-ի կառավարչի և ՀԾԿՀ ղեկավարի հետ։

Ռազմագերիներ