
Տեր Թադե քահանա Թախմազյանի ու Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի
Տեր Թադե քահանա Թախմազյանի ու Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ այս երկու հոգևորականներն իրենց աջակցությունն են հայտնել կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ), որը փոխել է Հովհաննավանքի դռների փականները և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի։
Ավելի վաղ ABC Media-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիներն անընդունելի են, դրանք բախումների կարող են տանել։


