05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյան, միգուցե պատասխանե՞ք Ալիևին, թե՞ պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան․ Արման Թաթոյան 

Նիկոլ Փաշինյան, միգուցե պատասխանե՞ք Ալիևին, թե՞ պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան․ Արման Թաթոյան 

Նիկոլ Փաշինյան, միգուցե պատասխանե՞ք Ալիևին, թե՞ պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան․ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք` «խաղաղություն եք հաստատել» ու զբաղված եք Թալինի ՔՊ շոուով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է` «Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»։ Միգուցե պատասխանե՞ք, թե՞ պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան «կոշիկ լիզող», «վնգստացող» ու նման արտահայտություններով»,- գրել է Թաթոյանը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է, թե «Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ»։

«20-րդ դարասկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք»,- հայտարարել է Ալիևը։ 

Ռազմագերիներ