05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պետք է ստիպի Բաքվին դադարեցնել կրոնական ճնշումները, ջիհադիստական ահաբեկչությանը և պատժամիջոցների խախտումներին աջակցությունը․ փորձագետ

ԱՄՆ-ն պետք է ստիպի Բաքվին դադարեցնել կրոնական ճնշումները, ջիհադիստական ահաբեկչությանը և պատժամիջոցների խախտումներին աջակցությունը․ փորձագետ

Ադրբեջանը՝ Կովկասում ակնհայտորեն արևմտամետ և աշխարհիկ բռնապետությունը, սիրում է իրեն ներկայացնել որպես կրոնական հանդուրժողականության բաստիոն, իսլամիստական ահաբեկչության դեմ պաշտպան և Արևմուտքի դաշնակից՝ թշնամական ուժերից էներգետիկ կախվածությունից ազատվելու ջանքերում։ Այս մասին գրել է Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում։

Ինչպես նշվել է, Բաքվի ցինիզմն իր հրեական և քրիստոնյա բնակչության նկատմամբ լավ հիմնավորված է։ Իլհամ Ալիևն՝ Ադրբեջանի դինաստիական բռնապետը, նույնքան խաբուսիկ է ջիհադիզմի նկատմամբ իր հակադրությամբ։ Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի էթնիկ զտումներից հետո Ալիևը ձերբակալել է տարածաշրջանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված, էթնիկ հայ առաջնորդներին՝ կեղծ ահաբեկչության մեղադրանքներով։ Ադրբեջանի հայ պատանդների թվում են բարերար և նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ալիևի շոու-դատավարությունները հիշեցնում են խորհրդային դարաշրջանը. ներքին լսարանից դուրս դրանք որևէ արձագանք չունեն։

Ռուբինը հիշեցրել է, որ Թուրքիան մինչև 2000 սիրիացի ջիհադիստների է հավաքագրել քրիստոնյաների դեմ կրոնական պատերազմ մղելու համար։ Փորձագետը հիշեցրել է, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հավելավճար է խոստացել սիրիացի վարձկաններին յուրաքանչյուր կտրված գլխի համար։ 

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանը նաև խաթարում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները։

Ուկրաինական պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ առաջ ռուսական «Լուկոյլը» մալայզիական «Պետրոնաս» նավթագազային ընկերությունից գնել է ադրբեջանական «Շահ Դենիզ» բնական գազի նախագծի գրեթե 10% բաժնեմասը։  Գործարքի արդյունքում՝ «Լուկոյլը» դարձել է ադրբեջանական պետական «SOCAR» նավթային ընկերության գործընկերը։ 

Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես իրանական և ռուսական գազը շրջանցելու միջոց, սակայն այն ծառայում է որպես իրանական և ռուսական գազը լվանալու խողովակ։

«Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը պետք է սկսեն իրենց քաղաքականությունը համապատասխանեցնել իրականությանը, այլ ոչ թե հռետորաբանությանը։ Լավ սկիզբ կլինի Բաքվին ստիպել դադարեցնել կրոնական ճնշումներին, ջիհադիստական ահաբեկչությանը և պատժամիջոցների խախտումներին աջակցելը», – գրել է հեղինակը։

Ռազմագերիներ