
Ադրբեջանում տեսնում են ԱԺ-ում դրված ԼՂ դրոշներն ու ասում՝ դե որ տենց է, մենք էլ Սևանին կասենք «Գյոյչա». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանը «Գյոյչա» կոչելու Ալիևի հայտարարությանը։ Նա նշել է, որ ադրբեջանի նախագահն ասել է ցարական քարտեզները եթե նայենք, Սևանա լիճ չկա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է ընտրություն կատարել, թե որն է մեկնարկային կետը, ասում ենք՝ 2025թ․-ի օգոստոսի 8-ը կարող է լինել մեկնարկային կետ։
«Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում, մ․ թ․ ա․-70 ականները, օրինակ՝ կարող է լինել այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Նախ էս հարցը ճշտենք։ Կան ուժեր, որ ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թվականի մարտ-նոյեմբեր ժամանակաշրջանն է, և կհիմնավորեն։ Մի մասն ասում է՝ 500 տարի առաջ։ Եթե գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ՝ Մոնղոլիան կարող է մեզ ասել եկեք, բան ունեմ ձեզ ասելու, Իրանը կարող է ասել՝ էս ի՞նչ եք քննարկում»,-ասել է Փաշինյանը՝ հիշելով նաև արաբական երկրներին, Բյուզանդիային, Հռոմեական կայսրությանը։
«Հիմա ո՞ւմն է պատմական ճշմարտությունը․ արաբական երկրները, Բյուզանդիան, հույները որ սկսեն Մակեդոնացուն հիշել, Հռոմը՝ իտալացի մեր գործընկերները, մենք ո՞ւր կհասնենք։ Մենք այդ պատմությունը կարդացել ենք և մենք, իմ գնահատմամբ, արդեն իսկ ստեղծել ենք նոր պատմություն և մենք պետք է շարունակենք այդ նոր պատմության ստեղծումը։ Պատմական սոցիալ հոգեբանությունը «ռուբիլնիկ» չի, որ քաշես, անջատես, պիտի անցյալը տարբերակես ապագայից»,-ասել է Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ ապագան սկսվել է 2024-ին և հիմա մենք ապրում ենք ապագայում։ Խոսելով Սևանը «Գյոյչա» կոչելու մասին՝ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանում էլ տեսնում են ԱԺ-ում դրված ԼՂ դրոշներն ու ասում են՝ «դե որ տենց ա, մենք էլ ասում ենք Գյոյչա»։
«Ստեղ էլ ասում են դե որ ասում են Գյոյչա, եկեք ասենք Գանձակ, եկեք ասենք Կովսական, եկեք ասենք Քաշաթաղ։ Իրենք ասում են՝ դե տեսեք, ասացին Ջրական, եկեք ասենք՝ Երևանը հին ադրբեջանական քաղաք է»,-ասել է նա։


